ՌԴ խաղաղապահների զորախումբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ՌԴ խաղաղապահները երեկ Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 63 քաղաքացու։
Նրանցից 14-ը երեխաներ են»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախում ՌԴ և այլ երկրների քաղաքացիներ են մնացել։