Կարևոր իրադարձություններ

Ալավերդու հիվանդանոցից «Մուրացան» ԲԿ տեղափոխված 7 օրական երեխա է մահացել

18 Հունվար, 2023 16:28
Ալավերդու հիվանդանոցից «Մուրացան» ԲԿ տեղափոխված 7 օրական երեխա է մահացել

Հունվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, երեկ ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Էդիկ Ս․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ իր 7 օրական երեխան մահացել է։

Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Էդիկ Ս․-ի երեխան՝ նորածին Ադամ Ս․-ն, հունվարի 10-ին Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ շնչառական խնդիրներով, տեղափոխվել է Երևան, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն, որտեղ երեկ՝ հունվարի 17-ին, առավոտյան մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին