Հունվարի 17-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի 48 հասցեում կրակոցների ձայն է լսվում:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապ դեպքի վայր օպերատիվ խումբ է մեկնել: Մեկնել են նաև Երևան քաղաքի վարչության ղեկավար անձնակազմը, քննիչ և փորձագետ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ իր անվամբ հաշվառված գազային ատրճանակից մի քանի անգամ օդ էր կրակել 41-ամյա մի տղամարդ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են հինգ պարկուճ և մեկ փամփուշտ: Հայտնաբերվել է նաև կրակող տղամարդը: Նա ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել են փորձաքննություններ: