Կարևոր իրադարձություններ

«Թեքեյան Կենտրոն»-ի Պատվավոր ցմահ նախագահի տիտղոսը շնորհվել է բարերար Վարդան Ուզունյանին

19 Հունվար, 2023 00:32
«Թեքեյան Կենտրոն»-ի Պատվավոր ցմահ նախագահի տիտղոսը շնորհվել է բարերար Վարդան Ուզունյանին

Վերջերս Կիպրոսում կայացած «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ տարեկան ընդհանուր ժողովում որոշվել է Սփյուռքում եւ Հայրենիքում ճանաչված բարերար, Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանին եւ Կոմիտաս մեդալին արժանացած, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հիմնադիր անդամ եւ հոգաբարձուների խորհրդի երկարամյա նախագահ Վարդան Ուզունյանին շնորհվել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի Պատվավոր ցմահ նախագահի տիտղոսը՝ ի արժեւորումն իր բազմամյա ազգանվեր գործունեության ու մեծ վաստակի:

Ժողովի մեկ այլ որոշմամբ՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի գործող նախագահ է ընտրվել սփյուռքի ճանաչված գործարար, բարերար, ընտանեկան ավանդույթների շարունակող եւ գործի նվիրյալ Շահե Ուզունյանը:

Կենտրոնի փոխանցմամբ` ԹԿ հիմնադրամը պատրաստ է հետայսու շարունակել կառուցողական համագործակցությունը հայաստանյան եւ սփյուռքի կառույցների եւ ավանդական գործընկերների հետ՝ ի շահ հայ ազգի եւ մեր հայրենիքի:

 

Լրահոս

Դիտել ավելին