Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    420
    436

  • RUB

    5,38
    5,78

Կարևոր իրադարձություններ

Ով է Պրոբացիայի ծառայության վերանշանակված ղեկավարը

18 Հունվար, 2023 14:00
Ով է Պրոբացիայի ծառայության վերանշանակված ղեկավարը

Ինչպես արդեն տեղեկացրել էին, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Գևորգ Սիմոնյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար:

Գևորգ Սիմոնյանը 1975 թվականի սեպտեմբերի 8-ին, Երևանում:

1993-1998 թվականերին սովորել է Երևանի պետական համալսարանի, Ռադիոֆիզիկայի  ֆակուլտետում:

1998-1999 թվականերին ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2000-2002 թվականերին սովորել է Երևանի պետական  համալսարանի, Հոգեբանության ֆակուլտետում: 

2003-2007 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի հոգեբան: 

2007-2008 թվականներին եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հոգեբան:

2008-2009 թվականներին եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի տեղակալ:

2008-2011 թվականերին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետում (հեռակա  ուսուցում):

2008-2012 թվականներին եղել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս:

2009-2010 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի  սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ:

 

2010-2014 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ:

2013թ. մայիսին ԱՄՆ-ում մասնակցել է «Քրեակատարողական ծառայողների կառավարման դասընթաց»-ին Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում:

13.01.2014-07.02.2014թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում «Ուսուցանողների ուսուցում» ծրագրի շրջանակներում:

2014-2015 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ,  այնուհետև՝ հիմնարկի պետի տեղակալ:

2015-2017 թվականներին եղել է ՀՀ  ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ:                                   

2017-2019 թվականներին եղել է ՀՀ  ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 6 խրախուսանք, 1 շնորհակալագիր և 1 պատվոգիր:  Գիտական հոդվածների հեղինակ է: 

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:           

 

Լրահոս

Դիտել ավելին