Կարևոր իրադարձություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 17 տարեկան է

19 Հունվար, 2023 09:56
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 17 տարեկան է

Այս տարի լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-ամյակը, որի առթիվ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ: Երեկոն կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Կհնչեն Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Թիվ 4 սիմֆոնիան։

Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Միրոսլավ Կուլտիշևը։ Վերջինս երաժշտական ամենամեծ նախագծերից մեկի՝ Classical Piano միջազգային մրցույթի 2021թ. հաղթողն է, ով, ի դեպ, Դուբայում կայացած Classical Piano մրցույթի հաղթող է դարձել՝ երրորդ և չորրորդ փուլերում ելույթ ունենալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 19։00-ին: 

 

Լրահոս

Դիտել ավելին