Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հոգեբանական բռնության է ենթարկել 19 երեխաների՝ հայ լինելու համար. պատգամավոր

18 Հունվար, 2023 12:42
Հեղինակ՝ Թագուհի Թովմասյան
Ադրբեջանը հոգեբանական բռնության է ենթարկել 19 երեխաների՝ հայ լինելու համար. պատգամավոր

Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 երեխաների՝ հայ լինելու համար. երեխաներից մեկն ուշաթափվել է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Հրատապ նամակներ եմ պատրաստում միջազգային իրավասու մարմիններին։

Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը սահմաններ չի ճանաչում․ թիրախավորել են նույնիսկ անչափահաս երեխաներին, ովքեր խաղաղապահների ուղեկցությամբ վերադառնում էին Արցախ՝ ծնողների մոտ, Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում։

Սակայն Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։

Քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, երեխաներին ենթարկել հոգեբանական բռնության։

Ադրբեջանցիների հանցավոր գործողությունները այսքանով չեն սահմանափակվել․ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։

Այս սանձարձակ պահվածքով Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները, որը պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների հրատապ քննության ու Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողությունների առարկա։

Ադրբեջանն այս հանցավոր գործողությամբ ևս մեկ քայլ կատարեց էթնիկ հայերի ցեղասպանության քաղաքականության կյանքի կոչման ուղղությամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ»։

 

Լրահոս

Դիտել ավելին