Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի. Մարուքյան

18 Հունվար, 2023 12:24
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և գազամատակարարումը խափանելու համատեքստում շեշտել է Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտությունը: Մարուքյանն այս մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ադրբեջանը խափանել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը կասեցրել  է Արցախ գազամատակարարումը, ինչպես նաև խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության բոլոր հիմնական կենսական կարիքների ապահովմանը: Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի»,-շեշտել է Մարուքյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին