Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ամենաանվտանգ երկրների շարքում 7-րդն է

18 Հունվար, 2023 11:39
Հայաստանն ամենաանվտանգ երկրների շարքում 7-րդն է
Վերջերս նախարարության կողմից հրապարակվել էր ամենաանվտանգ քաղաքների ցանկը, իսկ այժմ ցանկանում ենք կիսվել ամենաանվտանգ երկրների ցանկով:
 
Մեր երկիրն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում իր տեղն է գտել առաջին տասնյակում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում:
 
Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում Կատարը, իսկ Հայաստանից անմիջապես հետո 8-րդ հորիզոնականում Ճապոնիան է, 9-րդ տեղը Շվեցարիայինն է, իսկ տասնյակն ամփոփում է Բահրեյնը:
 
Ցանկանում ենք նշել, որ երկրների անվտանգության ցուցանիշներնն ուղիղ ազդեցություն ունեն նաև տնտեսական ներուժի և ներդրումային գրավչության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին