Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը հոսպիտալացվել է

18 Հունվար, 2023 10:36
Ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 18-ին, ժամը 00։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Արցախի պողոտայի թիվ 28/15 շենքի պատին։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին