Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    419
    435

  • RUB

    5,41
    5,81

Կարևոր իրադարձություններ

Հաց տանող է փնտրվում. «Հրապարակ»

18 Հունվար, 2023 08:51
Հաց տանող է փնտրվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մարդկության պատմության ընթացքում հազարավոր դեպքեր են եղել, երբ մարդիկ առաջնորդվել են ոչ թե առողջ տրամաբանությամբ, ինքնապաշտպանական բնազդով, այլ խելահեղ ռիսկի են դիմել: Հաղթահարել են իրենց վախերը ու գիտակցված մահվան գնացել` հանուն ինչ-որ գաղափարների, հանուն իրենց զավակների: Մոռացել են մահվան ու վտանգների մասին ու քաջություն են դրսեւորել: Ինչպես արել են մեր քաջարի զավակները ղարաբաղյան պատերազմներում` իրենց ունեցած ամենաթանկ բանը` կյանքը դնելով զոհասեղանին եւ գիտակցված մահվան գնալով:

Ինչպես արեց 1988-ին ավագ սերունդը` սովետական ահասարսուռ երկրի դեմ դուրս գալով եւ ամիսներ շարունակ անհեռանկար պայքար մղելով` հանուն Արցախի անջատման: Երբ ո՛չ պարետային ժամը, ո՛չ ռուսական տանկերն ու կագեբեն չէին վախեցնում մարդկանց: Ի վերջո, ինչպես արեց 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանը` իր փոքրաթիվ կողմնակիցներով, երբ ոչ ոք չէր հավատում նրանց հաղթանակին եւ բարիկադների մյուս կողմում ուժեղ իշխանություն էր կանգնած` իր բազում լծակներով, կառույցներով, ռեպրեսիվ գործիքակազմով:

Նման քայլերի շարքին կարելի է դասել նաեւ 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված անձանց ուտելիք հասցնելու քայլը` Արթուր Սարգսյանի կողմից, ում հետո Հաց բերող կոչեցինք: Հիմա պաշարվածները, հացից զրկվածները ոչ թե մի խումբ բախտախնդիրներ ու տեռորիստներ են, այլ մեր 120 հազար հայրենակիցները, որոնց միակ մեղքն այն է, որ Արցախում են ծնվել եւ ուզում են տնօրինել իրենց ճակատագիրը: Ինչպե՞ս կարող է աշխարհով մեկ սփռված 8 կամ 10 միլիոնանոց ազգի մեջ գեթ մեկ «Հաց բերող» չլինել: Մեկ մարդ, որը պատրաստ լինի իր կյանքի գնով ճեղքել այս անզորության պատնեշը, նստել որեւէ փոխադրամիջոցի` մեքենայի, ուղղաթիռի կամ ինքնաթիռի ղեկին եւ հաց հասցնել Արցախ»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին