Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Ինչ քայլեր է անում Կաթողիկոսը Արցախի շրջափակման օրերին. «Ժողովուրդ»

18 Հունվար, 2023 08:02
Ինչ քայլեր է անում Կաթողիկոսը Արցախի շրջափակման օրերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է, կտրված է կապը Արցախի եւ արտաքին աշխարհի հետ: Այս օրերին հնչել են տարբեր հայտարարություններ եւ կոչեր՝ ճանապարհը բացելու շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե այս օրերին ինչով է զբաղված եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը նշել է, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար զանազան քայլեր են իրականացվում Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի կողմից։

«Ադրբեջանական ագրեսիայի եւ սադրանքի ապօրինի գործողությունների հակազդման համար Մայր Աթոռի կողմից դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին։ Վեհափառ Հայրապետի կողմից համապատասխան հրահանգներ են եղել աշխարհասփյուռ թեմերին, թեմակալ առաջնորդներին տեղերում պետական, դիվանագիտական, քաղաքական, հասարակական շրջանակներում իրականացնել իրազեկման ակցիաներ՝ բարձրաձայնելով Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին եւ, ըստ ամենայնի, աջակցելու Արցախին»,- նշել է նա։

Տ. Եսայի քահանա Արթենյանի փոխանցմամբ՝ ընթացքի մեջ են նոր նախաձեռնություններ»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին