Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանում մնացած 20 երեխա վերադարձել է Արցախ. ադրբեջանագետ

17 Հունվար, 2023 23:40
Խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանում մնացած 20 երեխա վերադարձել է Արցախ. ադրբեջանագետ

Այսօր խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանում մնացած քսան երեխա վերադարձել են Արցախ՝ իրենց ծնողների մոտ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Ադրբեջանական քարոզչադաշտն արդեն սկսել է շահարկել այս թեման: Բայց ի գիտություն ասեմ, որ նախ սրանով նրանք ապացուցում են, որ ճանապարհը փակ է:

Երկրորդ, իրենք այս ցուրտ եղանակին երեխաներին մի քանի ժամ պահել են միջանցքի տարածքում՝ որպես հոգեբանական ճնշման միջոց:

Ես ենթադրում եմ, որ «ակտիվիստները» համաձայն հրահանգի՝ նախատեսել էին նույնիսկ ներս չթողնել նրանց, բայց վախեցել են մեծ աղմուկից՝ շրջափակված Արցախ՝ առանց գազի ու էլեկտրաէներգիայի, հիմա էլ երեխաներին թույլ չեն տալիս ներս անցնել՝ թեև նախնական պայմանավորվածություն է եղել դրա վերաբերյալ: Սա երևի Ալիևը համարել է նոր աղմուկի հիմք: Դրանից խուսափելու համար էլ երեխաներին ներս են թողել, բայց իհարկե, հոգեբանական ծանր ճնշման ենթարկելուց հետո միայն…

Հ.Գ Տեսանյութում երևում է, որ փորձում են երեխաներին խոսեցնել, նրանց դեմքին են պահում կամերաները, իսկ դրա իրավունքը նրանք չունեին: Փորձել են շոու անել այս ամենից` չհասկանալով, որ դա իրենց դեմ է ուղղվելու»,-գրել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին