Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    419,5
    435,5

  • RUB

    5,4
    5,8

Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Երևանում. բժիշկները պայքարում են 28-ամյա երիտասարդի կյանքի համար

17 Հունվար, 2023 22:36
Կրակոցներ՝ Երևանում. բժիշկները պայքարում են 28-ամյա երիտասարդի կյանքի համար

Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի շրջանում առկա հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 28-ամյա Արեգ Կարինյանն է։ Նա հրազենային վնասվածքը ստացել է Թումանյան 27 շենքի բակում դեռևս չճշտված անձի կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Դեպքի վայրում հայտնաբերվել է դեռևս չճշտված ատրճանակից կրակված 2 պարկուճ, 3 գնդակ, ինչպես նաև բակում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է կրակոցի հետք։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին