Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ում սկսվում է 73- և 25-ամյա հայերի գնդակահարության գործով վարույթն ընդդեմ Ադրբեջանի

17 Հունվար, 2023 20:45
ՄԻԵԴ-ում սկսվում է 73- և 25-ամյա հայերի գնդակահարության գործով վարույթն ընդդեմ Ադրբեջանի

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարծում է՝ Ադրբեջանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրատապ ծանուցումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե չի կարող առանց հետևանք մնալ. ծանուցմամբ պահանջվում է վերահսկել, որ Ադրբեջանը կատարի Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ՄԻԵԴ որոշումը։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Այն եվրոպական դատարանը դեռ 2022-ի դեկտեմբերին էր ընդունել: Բաքուն, սակայն, ոչ միայն չի ապաշրջափակել Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը, այլև Հայաստանի՛ դեմ միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացրել: Դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը՝ Բաքվի դեմ կայացրած որոշումը թողնելով անփոփոխ:

Զեյնալյանը տեղեկացնում է՝ ՄԻԵԴ-ում սկսվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-ամյա Բենիկ Հակոբյանի և 25-ամյա Յուրի Ադամյանի գնդահակարության գործով ընդդեմ Ադրբեջանի վարույթը: 2020-ի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած արտադատական մահապատժի այդ դեպքերը միջազգային մեծ արձագանք էին ստացել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում նրանց, ապա՝ սպանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին