Կարևոր իրադարձություններ

Քերոբյանը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրի առավելությունները

17 Հունվար, 2023 20:04
Քերոբյանը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրի առավելությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Գերմանիա այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի տնտեսության և կլիմայի հարցերով նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, 2022 թվականի ընթացքում ոլորտում արձանագրված աճը, ինչպես նաև բիզնես միջավայրի առավելությունները:

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, վերականգնվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ուղղություններով:

Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկա Բրանտները կարևորել է Հայաստանում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին