Կարևոր իրադարձություններ

Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

17 Հունվար, 2023 17:14
Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում և այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում. ասել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն:

Վերջինիս գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին