Կարևոր իրադարձություններ

Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից

17 Հունվար, 2023 16:55
Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից
Տեղեկացնում ենք, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից, ժամը 9:00-ից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
 
Ավելորդ հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:
 
Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:
Ներկայացնում ենք Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում բացված սպասարկման կետերի հասցեները՝ լուսանկարով:

 

Լրահոս

Դիտել ավելին