Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    426
    442

  • RUB

    5,42
    5,82

Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում կկազմակերպվի Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան

17 Հունվար, 2023 15:31
Առաջիկայում կկազմակերպվի Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Գերմանիայում հանդիպել են հյուրանոցների ասոցիացիայի (IHA) գործադիր տնօրեն Մարկ Լյութեին:
 
Հանդիպման ընթացքում Մարկ Լյութեն նշել է, որ արդեն ծանոթ է Հայաստանի հյուրանոցային ասոցիացիայի գործունությանը և հույս հայտնել, որ երկու երկրների ասոցիացիաները համագործակցության եզրեր կգտնեն:
 
Նախարար Վահան Քերոբյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան:

 

Լրահոս

Դիտել ավելին