Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Ճամբարակի նորակոչիկներին ճանապարհեցին հայոց բանակ (լուսանկարներ)

17 Հունվար, 2023 13:59
Ճամբարակի նորակոչիկներին ճանապարհեցին հայոց բանակ (լուսանկարներ)

2023 թ.-ի հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի հերթական արարողությունը Ճամբարակ համայնքում տեղի է ունեցել հունվարի 17-ին։

Զորակոչի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատներ։

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Ճամբարակի տարածքային բաժնում տեղի  ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում ներկաները շնորհավորել, բարի ու խաղաղ ծառայություն են մաղթել նորակոչիկներին և նրանց ճանապարհել կենտրոնական հավաքակայան։
Զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև սահմանված ժամկետի ավարտը։

 

Լրահոս

Դիտել ավելին