Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Որ դեպքում ուսուցչին հնարավորություն կտրվի դասավանդել նաև այլ հաստատությունում

17 Հունվար, 2023 13:43
Որ դեպքում ուսուցչին հնարավորություն կտրվի դասավանդել նաև այլ հաստատությունում

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հայաստանի հանրապետության օրենքի նախագիծը։

Սույն նախագիծը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորումներ և հստակեցում կատարելու անհրաժեշտությունից:

Ուսումնական հաստատություններում առկա մի շարք խնդիրներից է ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու հարցը։ Հանրակրթության մասին օրենքի փոփոխություններում կարգավորում տրվեց վարչական աշխատողների դասավանդման խնդրին՝ հաշվի առնելով տնօրենի և տեղակալի վրա դրված բովանդակային պատասխանատվությունը, պաշտոնեական պարտականությունների ծավալը, փոքր համակազմ ունեցող դպրոցներում ուսուցիչների չլրացող դրույքաչափը:

Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը խմբագրվել է՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար:

Կարգավորվել է Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ը՝ ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին նշանակելու և պայմանագիր կնքելու իրավասությունների առումով:

Ուսուցչի թափուր տեղի համալրման և վարձատրության բարելավման հիմնավորմամբ մինչև 100 աշակերտ ունեցող հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն է տրվում դասավանդելու նաև այլ հաստատությունում։

Օրենքի փոփոխություններով անհարկի ներառված լիազորող նորմերը խմբագրվել են, որով հնարավոր կլինի տարընթերցումներից խուսափել:

 

Լրահոս

Դիտել ավելին