Կարևոր իրադարձություններ

Չեխ գործընկերներից ակնկալում ենք հստակ գնահատականներ. Արթուր Հովհաննիսյան

17 Հունվար, 2023 12:55
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
Չեխ գործընկերներից ակնկալում ենք հստակ գնահատականներ. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
 
«Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
 
Մեր չեխ գործընկերներին իրավիճակը պատշաճ ներկայացնելու համար շնորհակալություն Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին։
 
Ինքս, որպես Հայաստան-Չեխիա բերեկամական խմբի ղեկավար, իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներին՝ ակնկալելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականներ, կոչեր և քայլեր»։
 
 

Լրահոս

Դիտել ավելին