Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    409
    423

  • RUB

    4,53
    4,83

Կարևոր իրադարձություններ

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

20 Հոկտեմբեր, 2015 12:33
Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ` մասնակցելու ս.թ. հոկտեմբերի 21-22-ին տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Պատվիրակության կազմում են ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը և կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը:

Այցի շրջանակներում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, ինչպես նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լեհաստանի և այլ երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների և ներկայացուցիչների հետ:

Համագումարի ժամանակ, ի թիվ այլ հարցերի, ՕԵԿ պատվիրակությունը ԵԺԿ անդամ կուսակցություններին կներկայացնի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործունեության ուղղությունները և նպատակները:

 

Լրահոս

Դիտել ավելին