Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    417
    433

  • RUB

    5,3
    5,7

Կարևոր իրադարձություններ

Գագիկ Սաֆարյանն ազատվել է ԿԳՄՍՆ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից

17 Հունվար, 2023 12:01
Գագիկ Սաֆարյանն ազատվել է ԿԳՄՍՆ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Գագիկ Սաֆարյանին 2023 թվականի հունվարի 17-ից ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։

Ներկայացնում ենք Գագիկ Սաֆարյանի կենսագրությունը:

Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 23-ին ք. Երևանում:

Կրթություն

1979-1984 թթ. – ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

25.02.2022 թ. – ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար

2018–31.03.2021 թթ. – «Վի Իքս Սովթ» ՍՊԸ՝ նախագծերի համակարգող
2007-26.06.2018 թթ. – ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման բաժնի պետ
20.03.1997 թ. – ՀՀ ներքին գործերի նախարարություն
01.02.1995–01.11.1995 թ. – ՀՀ հարկային տեսչության Արաբկիրի շրջանային օպերատիվ բաժին
1990-1994 թթ. – Ձեռնարկատիրական գործունեություն
1988-1990 թթ. – ՀԼԿԵՄ 26 կոմիսարների շրջկոմ՝ բաժնի վարիչ
1984 թ. – ԵրՄՄԳԻ՝ ինժեներ

 

Այլ տվյալներ
Ոստիկանության պահեստազորի գնդապետ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Լրահոս

Դիտել ավելին