Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից Արցախում հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն

17 Հունվար, 2023 11:15
Այսօրվանից Արցախում հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն

Հունվարի 17–ից հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն․ 2 ժամի փոխարեն Արցախի բնակչությունն արդեն օրական 4 ժամով կհոսանքազրկվի։ Հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։

Խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու նպատակով, Արցախի կառավարությունը հակաճգնաժամային քայլեր է ձեռնարկում՝ էլեկտրաէներգիայի արտադրման եղած պաշարները խնայելու ուղղությամբ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին