Կարևոր իրադարձություններ

էլեկտրոնային կառավարման ոլորտի էստոնացի մասնագետները խոսել են իրենց լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու մասին

17 Հունվար, 2023 10:10
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
էլեկտրոնային կառավարման ոլորտի էստոնացի մասնագետները խոսել են իրենց լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում խոսել է երեկ Տալլինում տեղի ունեցած հանդիպումների մասին. 
 
«Երեկ հանրապետության նախագահի հետ այցելեցինք նաև Տալլինի տեխնոլոգիական համալսարան, որտեղ մեզ ներկայացվեցին տիեզերքի ոլորտում Էստոնիայի գիտահետազոտական կարողությունները և ձեռքբերումները, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնեցին։
 
Հաջորդ այցը Էլեկտրոնային Էստոնիա (e-Estonia) գրասենյակ էր, որտեղ մեզ ներկայացվեցին Էստոնիայի հաջողությունները էլեկտրոնային կառավարման ոլորտում, որի շնորհիվ Էստոնիայում հանրային գրեթե բոլոր ծառայությունները մատուցվում են առցանց էլեկտրոնային եղանակով։ Էստոնացի մասնագետները նաև խոսեցին հայ գործընկերների հետ սկսված համագործակցության և իրենց լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու մասին»,-գրել է Թորոսյանը։
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին