Կարևոր իրադարձություններ

Վանաձորի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել

16 Հունվար, 2023 23:38
Վանաձորի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 16-ին, ժամը 21։11-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 14 շենքի բակի ավտոտնակներից մեկում կայծեր և ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։25-ին, մարվել՝ 21։54-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին