Ուկրաինայի Դնեպր քաղաքում ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 35-ի, այդ թվում 2 երեխա:
Ինչպես հայտնում է Ukrinform-ը, բազմաբնակարան շենքի ևս 35 բնակիչ անհետ կորած է:
Հունվարի 14-ին ռուսական հրթիռը հարվածել է Դնեպրի բազմաբնակարան շենքերից մեկին:
Ավերվել է շենքի՝ 72 բնակարանից բաղկացած հատվածներից մեկը։