Կարևոր իրադարձություններ

Սարալանջի փողոցում մեքենաներ են բախվել. կան տուժածներ (լուսանկարներ)

16 Հունվար, 2023 21:56
 Սարալանջի փողոցում մեքենաներ են բախվել. կան տուժածներ (լուսանկարներ)

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 16-ին, ժամը 18։55-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի 73 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ։

Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին