Կարևոր իրադարձություններ

Հայտանբերվել է ապօրինի զենք-զինամթերք, կանխվել՝ զինված հնարավոր բախումը

16 Հունվար, 2023 18:15
Հայտանբերվել է ապօրինի զենք-զինամթերք, կանխվել՝ զինված հնարավոր բախումը

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները հունվարի 14-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Բերքանուշ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մեքնայում գտնվող անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և եկել են վիճաբանելու տեղացի մի տղամարդու հետ:

Հնարավոր վեճն ու զարգացումները կանխելու համար արագ արձագանքումն անհրաժեշտ էր: Ժամը 22-ին մեքենան հայտնաբերվեց Բերքաբեր գյուղում:

«Օպելում» երեք հոգի էին, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը՝ Սևան քաղաքի բնակիչ: Նրանք տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժին:

Խուզարկությամբ սևանցի 35-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվեց առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով, իսկ տաբատի գրպանից՝ գաղտնի փականով ծալովի դանակ:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
35-ամյա սևանցին ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին