Ուկրաինայից Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց բեռնանավը գիշերը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և բախվել ցամաքին:
Ըստ թուրքական լրատվականների, միջադեպի կապակցությամբ նեղուցը փակվել է նավերի շարժի համար, իսկ դրա վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Նշվում է, որ բեռնանավը բախվել է Սարիերի մոտ։ Այս պահին թուրքական իշխանությունները դեպքի վայր են ուղարկել ութ նավ՝ փրկարարական գործողություն իրականացնելու համար։