Կարևոր իրադարձություններ

Ով է քրեակատարողական ծառայության վերանշանակված ղեկավարը

16 Հունվար, 2023 14:37
Ով է քրեակատարողական ծառայության վերանշանակված ղեկավարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քրեակատարողական ծառայության ղեկավար է վերանշանակվել Սերգեյ Ատոմյանը: Ծնվել է 1986թ. Արարատի մարզում:

1993-2003թթ. սովորել է Արարատի մարզի Դվին գյուղի միջնակարգ դպրոցում: 2003-2010թթ. սովորել է Գավառի պետական համալսարանում, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան: 2014-2017թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում:
 
2012-2015թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2015-2018թթ. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: 2019-2021թթ. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր:
23.06.2021-15.09.2021թթ. ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ: 2021թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:
 
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, գերմաներենին:
Ամուսնացած է, ունի որդի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին