Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման հարցով լիազոր մարմին սահմանել

16 Հունվար, 2023 14:03
 Առաջարկվում է արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման հարցով լիազոր մարմին սահմանել

««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 16-ին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հայտնել է, որ փաթեթի ներկայացումը պայմանավորված է 2022 թ. փետրվարի 17-ի «Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին» N 185-Ն որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքն առաջարկվում է լրացնել նոր՝ 5.1 կետով՝ պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմնի սահմանումը:

Փաթեթը ստացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին