Կարևոր իրադարձություններ

Սիրո խոստովանության և ամուսնության առաջարկ` Պոլիտեխնիկում

16 Հունվար, 2023 13:17
Սիրո խոստովանության և ամուսնության առաջարկ` Պոլիտեխնիկում

Պոլիտեխնիկի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկոյան, նոր լուսային կահավորում ստացած Պոլիտեխնիկի բակում սիրո խոստովանության և ամուսնության առաջարկության հրավառություն էր:

«Երեկոյան, նոր լուսային կահավորում ստացած Պոլիտեխնիկի բակը լուսավորվեց անսպասելի՝ սիրո խոստովանության և ամուսնության առաջարկության հրավառությամբ: Սիրո խոստովանությանը պատրաստվող տղան ինժեներական համալսարանի հրապարակը ընտրել էր որպես պատմական ճարտարապետական և գրավիչ կանաչապատ տարածք: Եվ անսպասելի սպասելին Տերյան 105-ում:

Պոլիտեխնիկի բակը դարձավ երկու սիրող սրտերի միասնության սկզբնակետը: Պոլիտեխնիկը բոլորին է՝ կենտրոնատեղի բոլոր նպատակների իրագործման:
Երջանկություն սիրահարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին