Կարևոր իրադարձություններ

«Կոտլետ կիևյան»-ի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

16 Հունվար, 2023 12:27
«Կոտլետ կիևյան»-ի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատերեր Հարություն Լեխլյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասերում իրականացրած վերահսկողության ընթացքում վերցրել են նմուշներ առկա ապրանքատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ պարզվել է, որ Հարություն Լեխլյանի արտադրամասում «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը «ՄԱՖԱնՄՔ», «Բորբոսասնկեր», իսկ Լևոն Հովհաննիսյանի մոտ նույն արտադրատեսակը՝ նաև «Ախտածին ս/թ սալմոնելաներ» մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և համարվում են վտանգավոր սննդամթերք:

Երկու արտադրամասերում էլ արտադրական առանձին գործառույթը՝ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին