Կարևոր իրադարձություններ

Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն

16 Հունվար, 2023 12:12
Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Համաձայն հրամանագրերի՝

Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։

Հիշեցնենք՝ Արարատ Մելքումյանն Արցախի  Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել էր հունվարի 7-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին