Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ լսումներ կկայանան Կանադայի խորհրդարանի հանձնաժողովում

16 Հունվար, 2023 11:25
Հեղինակ՝ Գարնեթ Ջենուիս
Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ լսումներ կկայանան Կանադայի խորհրդարանի հանձնաժողովում

Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է  Կանադայի համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը:

«Հանձնաժողովի պահպանողական անդամներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ շտապ լսումներ հրավիրելու Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ»,-գրել է նա, կցելով մեկ այլ պատգամավորի՝ Ստեֆան Բերժերոնի գրառումը, ըստ որի՝ «Քվեբեկի դաշինք» կուսակցության անդամների նախաձեռնությամբ և պահպանողականների ու նոր դեմոկրատների աջակցությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում տեղի կունենա «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման վերաբերյալ»: 

 

Լրահոս

Դիտել ավելին