Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահը Լևոն Երանոսյանի գործով կհարցաքննվի

16 Հունվար, 2023 10:37
ԱԺ նախագահը Լևոն Երանոսյանի գործով կհարցաքննվի

Հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում տեղի է ունենալու 2018 թ. Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին