Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Կիկաբիձեի մահվան պատճառը

16 Հունվար, 2023 00:14
Հայտնի է Կիկաբիձեի մահվան պատճառը

Վրացի հայտնի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն մահացել է երկարատև հիվանդությունից հետո: 

Այս մասին նշել է նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ արտիստն արդեն երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ։

Կիկաբիձեի մտերիմ ընկերուհի Նանա Կելափտրիշվիլին խոսքով՝ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

Նախնական տեղեկություններով՝ Վախթանգ Կիկաբիձեի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին։

Ինչպես արդեն հայտնել էինք, Վախթանգ Կիկաբիձեն կյանքից հեռացել է 84 տարեկանում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին