Կարևոր իրադարձություններ

Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերությունները չեն կարգավորվի նույնիսկ ուկրաինական հակամարտությունից հետո. Ստոլտենբերգ

15 Հունվար, 2023 21:30
Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերությունները չեն կարգավորվի նույնիսկ ուկրաինական հակամարտությունից հետո. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ասել է, որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն:

«Նախկինի պես չի լինի. եթե անգամ Ուկրաինայում զենքերը լռեն, չպետք է ակնկալել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կկարգավորվեն»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները չեն վերականգնվի նախկին մակարդակին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին