Կարևոր իրադարձություններ

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

16 Հունվար, 2023 00:30
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Հունվարի 15-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից (անցել է արգելապատնեշը)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Է․ Հ․-ն (ծնված 1980 թ․) ինքնակամ անցել է անվտանգ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին