Կարևոր իրադարձություններ

Ձորաղբյուրի ձիարշավարանի տարածքում վագոն-տնակ է այրվել

15 Հունվար, 2023 18:48
Ձորաղբյուրի ձիարշավարանի տարածքում վագոն-տնակ է այրվել

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 15-ին, ժամը 11։51-ին ահազանգ է ստացել, որ Ձորաղբյուր գյուղում գտնվող ձիարշավարանի տարածքում այրվում է տնակ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 12։47-ին։

Այրվել է վագոն-տնակ (մոտ 21 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին