Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում վերելակի անսարքության պատճառով հայազգի ամուսիններ են զոհվել

15 Հունվար, 2023 18:19
Թբիլիսիում վերելակի անսարքության պատճառով հայազգի ամուսիններ են զոհվել

Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիիլիսիի Վազիսուբանի թաղամասում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել։ 

Ինչպես հայտնում է «Sputnik Գրուզիա»-ն, տեղեկությունը հաստատել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել մահացած կնոջ ու տղամարդու դի։

Ավելի ուշ պարզվել է, որ նրանք հայազգի ամուսիններ են: Տղամարդն ընկել է վերելակի հորանը, կինն իջել է ցած՝ օգնելու նրան, այդ պահին վերելակը սկսել է աշխատել, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը, որին ականատես է եղել ամուսինների 4-ամյա որդին։

Ըստ տեղի բնակիչների՝ վերելակի շահագործման ժամկետը վաղուց լրացել է, այն գտնվում էր վթարային վիճակում և ողբերգության մեջ մեղավոր են քաղաքային իշխանությունները:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին