Կարևոր իրադարձություններ

Երաևանում շրջված ավտոմեքենայից դուրս են բերվել արգելափակված քաղաքացիներ. ՆԳՆ

15 Հունվար, 2023 13:27
Երաևանում շրջված ավտոմեքենայից դուրս են բերվել արգելափակված քաղաքացիներ. ՆԳՆ
Հունվարի 15-ին, ժամը 10։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Opel և VAZ-2106 մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած ուղևորներ հոսպիտալացվել են։
 
Փրկարարները VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

 

Լրահոս

Դիտել ավելին