Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Այսօր մեկնարկել են ձմեռային միասնական քննությունները

15 Հունվար, 2023 15:42
Հեղինակ՝ Խաչանուշ Գրիգորյան
Այսօր  մեկնարկել են ձմեռային միասնական քննությունները
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է, որ մեկնարկում են ձմեռային միասնական քննությունները:
 
«Վաղը մեկնարկում են ձմեռային միասնական քննությունները՝ քիմիա և ռուսաց լեզու առարկաներով: 738 հոգի քիմիա է հանձնելու, որից 284-ը Երևանում, 454-ը՝ մարզերում: 131 շրջանավարտ ռուսերեն է հայտագրել, որից 15-ը Երևանում և 116-ը մարզերում:
 
Հանրապետությունում գործող 14 քննական կենտրոնից 11-ը մարզերում են, յուրաքանչյուր մարզում՝ 1-ական, միայն Սյունիքում 2 կենտրոն է՝ Գորիսում ու Կապանում: Մայրաքաղաքի քննական կենտրոնները 3-ն են՝ թիվ 170, թիվ 189 և թիվ 190 դպրոցներում: Վերջին երկուսում միայն քիմիա են հանձնելու, թիվ 170-ում՝ նաև ռուսաց լեզու:
 
Եթե լրագրող գործընկերներս որոշեն լուսաբանել միասնական քննությունների մեկնարկը, թող քննական կենտրոն ներկայանան առավոտյան 10.30-ից 10.45-ը, որ հասցնեն աշխատել մինչև թեստերով ծրարների բացվելը: Տարվա եղանակով պայմանավորված, որոշվել է քննությունն սկսել ամռան համեմատ 2 ժամ ուշ՝ 11.30-ին: Քիմիայի քննության տևողությունը 3 ժամ է, ռուսաց լեզվինը՝ 2,5»,-գրել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին