Կարևոր իրադարձություններ

Փետրվարի սկզբին մոտ 15 եվրահանձնակատարներ կայցելեն Կիև

15 Հունվար, 2023 13:59
Փետրվարի սկզբին մոտ 15 եվրահանձնակատարներ կայցելեն Կիև

Մոտ 15 եվրոկոմիսարներ փետրվարի 2-ին կժամանեն Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ, AFP-ին հայտնել է Եվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սփինանտը։ Խոսքը եվրահանձնակատարների մասին է, որոնց պորտֆելները կապված են Կիևի համար համապատասխան թեմաների հետ՝ «ֆինանսական, ԵՄ անդամակցության կամ էներգետիկ հարցեր»։ Պատվիրակության վերջնական ցուցակը դեռ պետք է հաստատվի։ Այցը կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման նախօրեին, որը նախատեսված է փետրվարի 3-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին