Կարևոր իրադարձություններ

Փրկարարները շենքի համար փորված փոսից ավտոմեքենա են դուրս բերել

15 Հունվար, 2023 11:35
Փրկարարները շենքի համար փորված փոսից ավտոմեքենա են դուրս բերել

Հունվարի 15-ին, ժամը 02։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի փոսը, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի շենքի համար փորված հիմքը (մոտ 2 մ խորությամբ)․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին