Կարևոր իրադարձություններ

Գերմանիան բացում է հեղուկ բնական գազի երկրորդ տերմինալը

15 Հունվար, 2023 10:58
Գերմանիան բացում է հեղուկ բնական գազի երկրորդ տերմինալը

Գերմանիայում, Լյուբմին քաղաքի մոտ, բացվել է հեղուկ բնական գազի ընդունման երկրորդ տերմինալը։ Բացման խորհրդանշական արարողությանը մասնակցել է կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նավահանգստում են գտնվում Nord Stream և Nord Stream 2 գազատարների ընդունիչ տերմինալները։ Նախկինում այստեղից ռուսական գազը մատակարարվում էր Գերմանիայի հարավ և արևմուտք Օպալ, Էուգալ և Նել գազատարներով։

Տարեսկզբին Գերմանիան ԵՄ միակ խոշոր երկիրն էր, որը չուներ իր տարածքում LNG-ի ընդունման ենթակառուցվածք, քանի որ ամբողջովին ապավինում էր Ռուսաստանի Դաշնությունից խողովակաշարերի մատակարարմանը:


Սպասվում է, որ առաջիկա ամիսներին Գերմանիայում կհայտնվեն ևս մի քանի լողացող տերմինալներ։

Ռուսաստանը դադարեցրեց մատակարարումները անցյալ տարվա օգոստոսի 31-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին