Կարևոր իրադարձություններ

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ռուբեն Վարդանյան

15 Հունվար, 2023 00:06
Հեղինակ՝ Ռուբեն Վարդանյան
Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է.

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք  թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»։

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե վաղը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը կազատվի պաշտոնից։

 

Լրահոս

Դիտել ավելին