Կարևոր իրադարձություններ

Հունվարի 20-ից Արցախում սննդամթերքի որոշ տեսակներ միայն կտրոնով կվաճառվեն (տեսանյութ)

14 Հունվար, 2023 23:08
Հունվարի 20-ից Արցախում սննդամթերքի որոշ տեսակներ  միայն կտրոնով կվաճառվեն (տեսանյութ)

Հունվարի 20-ից Արցախի Հանրապետությունում կգործի սննդամթերքների որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ: Այս մասին ասվում է Արցախի Հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում:

Բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:

«Մեկ անձին նշված սննդամթերքներից ամսական կհատկացվի մեկական կիլոգրամ եւ մեկ լիտր ձեթ։ Բացի ձեթից մնացած խմբաքանակը բնակիչները միանգամից ձեռք բերել չեն կարողանա, այլ 15 օրը մեկ անգամ», - հայտնել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Գոհար Պողոսյանը:

Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ 19 կետ կգործի:

Շրջկենտրոնների  բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողները իրենց համայնքապետարաններից:

 

Լրահոս

Դիտել ավելին